Օտարված պետական գույքը կփորձեն հաշվառել
24/12/2013 20:06

Օտարված պետական գույքը կփորձեն հաշվառել

Պետական գույքի կառավարման վարչությունում տեղյակ չեն, 1990-ականներին վաճառված և նպատակին չծառայող որքան պետական գույք կա: Այսօր պատասխանելով Aysor.am-ի` հայտնի՞ է, թե որքան պետական գույք կա, որ մասնավորեցվել է, սակայն ներդրումներ չեն կատարվել հարցին:

Նա նաև նշեց, որ տարիներ առաջ մասնավորեցումների հետ կապված փաստաթղթերը չեն պահպանվել և ներդրումների իրականացման պայմանագրային պարտավորություններ չեն սահմանվել:

ՊԳԿ-ն աշխատելու է պետական արխիվի նյութերի հետ, և 2014 թ-ին փորձելու են ստեղծել հաշվառման բազա, թե ինչ է մասնավորեցվել և ինչ վիճակում է այդ գույքը:

Կառավարությունը 2014 թ-ին ներկայացնելու է նախկինում մասնավորեցված ու ներդրումներ չիրականացված գույքի նկատմամբ ծրագրեր, սակայն այդ մասին գերադասեց ՊԳԿ ղեկավարը չխոսել:

«Վերջին տարիներին Հայաստանում գույք չի օտարվում և չի մասնավորեցվում՝ առանց ներդրումային պայմանագրերի»,- ընդգծեց Ա. Սահակյանը:

 

Օտարված պետական գույքը կփորձեն հաշվառել