«Արմավիան»  մեծ պարտքեր ունի վճարելու նախկին աշխատակիցներին
24/12/2013 10:17

«Արմավիան» մեծ պարտքեր ունի վճարելու նախկին աշխատակիցներին

«Արմավիա» ավիաընկերությունը տևական ժամանակ է, ինչ դադարեցրել է աշխատավարձ տալը: Արդեն մի քանի օր է, ինչ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Մոսկվայում է:

«Ժողովուրդի» տեղեկություններով, «Արմավիան» դեռ մեծ պարտքեր ունի վճարելու նախկին ինժեներներին, բորտուղեկցորդուհիներին, օդաչուներին: Ընկերության ավելի քան 40 ինժեներներից 8-ը դեռ Հայաստանում են, և աշխատանք չունեն, իսկ մյուսներն էլ այլ երկրներում են աշխատում:

«Վերջին անգամ, երբ աշխատակիցները հանդիպել են Բաղդասարովին, նա խոստացել է առաջիկայում վճարել պարտք մնացած աշխատավարձերը: Այդ խոստումից երկար ժամանակ է անցել, սակայն նախկին աշխատակիցները դեռ գումար չեն ստացել»,- գրել է թերթը:
 

«Արմավիան» մեծ պարտքեր ունի վճարելու նախկին աշխատակիցներին