Հնարավոր է ստորագրվի Հայաստանի՝ ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը»
24/12/2013 09:48

Հնարավոր է ստորագրվի Հայաստանի՝ ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը»

Այսօր Մոսկվայում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում մեծ է հավանականությունը, որ կստորագրվի Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»:

«Ընդլայնված կազմով այդ նիստին մասնակցելու համար երեկ Մոսկվա է մեկնել Սերժ Սարգսյանը: «Ճանապարհային քարտեզով» սահմանվում են ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու կոնկրետ գործողություններն ու դրանց ժամկետները: Սպասվում է, որ ՄՄ-ին անդամակցելու պայմանագիրը կստորագրվի արդեն հաջորդ տարվա մայիսին»,-գրել է «Հայկական ժամանակը»:
 

Հնարավոր է ստորագրվի Հայաստանի՝ ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը»