.jpg)
24/12/2013 18:09
Արտակ Բեգլարյանը նշանակվեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Հրանտ Ալեքսանյանը ազատվել է վարչապետի մամլո քարտուղարի պաշտոնից և նշանակվել վարչապետի խորհրդական: Այս մասին հաղորդում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արա Հարությունյանի մեկ այլ որոշմամբ ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար է նշանակվել Արտակ Բեգլարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը: