2 տարեկան երեխան 1 մլն  դոլար է շահել համացանցային վիճակախաղով
24/12/2013 20:25

2 տարեկան երեխան 1 մլն դոլար է շահել համացանցային վիճակախաղով

Չինաստանի Գուանժոու քաղաքից 2 տարեկան երեխան համացանցային վիճակախաղով 6.28 միլիոն յուան կամ 1.03 միլիոն դոլար է շահել: 

Երեխայի ծնողները փոքրիկին էին վստահել ստեղնաշարի վրա պատահական թվեր հավաքելու գործը՝ վիճակախաղին մասնակցելու համար:

Նշվում է, որ երեխայի ծնողները շտապել են վիճակահանության անցկացման կենտրոն՝ գումարը ստանալու համար:
 

2 տարեկան երեխան 1 մլն դոլար է շահել համացանցային վիճակախաղով