Ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման միջոցները
24/12/2013 20:18

Ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման միջոցները

Ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման միջոցները շատ են: Հնարավոր է, որ դուք ընդհանրապես հրաժարվեք դրանցից, բայց ավելի լավ կլինի ծնունդն ընդունող բժշկի հետ նախօրօք պայմանավորվել, քանի որ դժվար է կանխատեսել, թե դուք ձեզ ինչպես կպահեք ծննդաբերության ժամանակ:

Ամենակիրառելին տեղային ցավազրկումն է և էպիդուրալ անզգայացումը: Քննարկեք ձեր բժշկի հետ, թե ինչպիսի ցավազրկման մեթոդներ են կիրառվում տվյալ ծննդատանը:

Տեղային ցավազրկման մեթոդը ենթադրում է ցավազրկող նյութի ներարկում համապատասխան կետերում: Ներկայումս տեղային ցավազրկման նպատակով կիրառվում են տարբեր դեղանյութեր` էնտոնոքս, պետիդին և այլն:

Էնտոնոքսը գազային խառնուրդ է, որը ծննդաբերը ներշնչում է ամեն կծկանքից առաջ: Ցավը նվազում է ուղեղի ցավային կենտրոնների ընկճման շնորհիվ: Ազդեցությունը պահպանվում է 30 վայրկյանի ընթացքում:

Հարկավոր է նշել, որ որոշ կանանց մոտ նյութը առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ, բայց դա չի անդրադառնում երեխայի վրա:

Պետիդինը ցավազրկող նյութ է, որը ցավազրկման հետ մեկտեղ օգնում է կնոջը թուլանալ: Դեղամիջոցը ներարկվում է միջմկանային եղանակով: Ազդեցությունը սկսվում է 20 րոպե հետո և տևում է 4 ժամ: Կարող է առաջացնել որոշ սրտխառնոց և քնկոտություն:

Շատ կանայք նախընտրում են պետիդինը, քանի որ կարող են ննջել կծկանքների միջև և վերականգնել ուժերը:

Դուք, հավանաբար, արդեն հասցրել եք լսել էպիդուրալ անզգայացման մասին: Ցավազրկող նյութը ներարկելու համար տեղային անզգայացման տակ ողերի միջև դրվում է բարակ ձողիկ, որի միջոցով ներմուծվում է ցավազրկող նյութը: Դեղանյութը ներարկելուց հետո մարմնի ստորին մասում ժամանակավոր առաջանում է զգացողության լրիվ կորուստ:

Քանի որ ծննդաբերը ոչինչ չի զգում, պետք է հետևել մանկաբարձուհու հրահանգներին, թե երբ է հարկավոր ճիգեր գործադրել, իսկ երբ` խորը շնչել:
 

Ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման միջոցները