Լվովում նորածին երեխային անվանել են Եվրամայդան
24/12/2013 17:32

Լվովում նորածին երեխային անվանել են Եվրամայդան

Ուկրաինայի Լվով քաղաքում երիտասարդ ընտանիքն իր նորածին որդուն անվանել է Եվրամայդան: Այս մասին գրում է Lenta.ru-ն, նշելով, որ որդուն այդպես որոշել է կոչել նրա հայրը, ով շատ ժամանակ է անցկացնում Կիևի Մայդանում՝ մասնակցելով բողոքի ակցիաններին:

«Եվրամայդանում կանգնելու համար ինձ, բնականաբար, ոչ ոք չի վճարում: Ես դա անում եմ հանուն գաղափարի: Հենց գաղափարի համար էլ այդպես եմ անվանել նորածին որդուս»,- ասել է նորածին Եվրամայդանի հայրը՝ Եվգենի Տիխունը:

Եվրամայդանի մայրը՝ Մարիան, նշել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում յուրահատուկ անվան մեջ:

«Եթե որդիս հետագայում ցանկանա փոխել իր անունը՝ մենք դեմ չենք լինի: Նա ազատ է որոշում կայացնելու մեջ: Այսօր մենք կարծում ենք, որ սա ամենալավ անունն է մեր որդու համար: Այդպես են կարծում նաև մեր ծանոթները»,- ասել է Մարիան:
 

Լվովում նորածին երեխային անվանել են Եվրամայդան