Հայաստանը Եվրոպայի փոխարեն պետք է հարաբերությունները լավացնի հարևանների հետ
24/12/2013 13:45

Հայաստանը Եվրոպայի փոխարեն պետք է հարաբերությունները լավացնի հարևանների հետ

Հայաստանը դեպի Եվրոպա ձգտելու փոխարեն պետք է ձգտի իր հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ այն, որ այսօր Իրանի նախագահը բավական ջերմ է վերաբերում Հայաստանի Հանրապետությանը և ունի կայունացող տնտեսություն, մեզ հույս է ներշնչում:

Իրանագետը նշեց, որ մինչ իշխանափոխությունը այնտեղ չէին հայտարարություն, որ պատրաստ են լավացնել Հայաստանի հետ հարաբերությունները: 

«Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում կմնա անփոփոխ, և գալիք տարում Իրանը բավականին ակտիվ քաղաքականություն կիրականացնի»,-ասաց նա:

Միջազգայնագետ Սևակ Գոմցյանի խոսքով՝ Սիրիայի հարցում Հայաստանի դիրքորոշումը գալիք տարվա ընթացքում էապես չի փոխվի:

Նրա խոսքով՝ Սիրիայում կատարվող հիմնական իրադարձությունները կապված են եղել միջուկային զենքի հետ, և ցանկանում են սիրիական հակամարտությունից դուրս բերել Հզբոլլահին:

 

Հայաստանը Եվրոպայի փոխարեն պետք է հարաբերությունները լավացնի հարևանների հետ