.jpg)
Ինյեստա. «Հաղթանակներն ինձ երջանիկ են դարձնում»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Հիշեցնենք, որ նոր փաստաթղթի համաձայն` Ինյեստան կատալոնյան թիմում հանդես կգա մինչև 2018 թ.:
«Շատ ուրախ եմ, որ երկարաձգել եմ պայմանագրի ժամկետը, առավել ևս` «Խետաֆեի» հետ հանդիպումից (5:2) հետո, որովհետև հաղթանակներն ինձ երջանիկ են դարձնում: Երբ պայմանագրի ժամկետն ավարտվի, 34 տարեկան կլինեմ, և այնքան էլ շատ ժամանակ չի մնա մինչև կարիերայի ավարտը: Սակայն ես հույս ունեմ, որ այդ տարիքում կկարողանամ «Բարսելոնում» ավելի լավ խաղ ցուցադրել, քան հիմա»,- ասել է Ինյեստան: