.jpg)
Պուտին. Կարող ենք հաստատել ՀՀ՝ ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին: Այս մասին նա խոսել է պետությունների ղեկավարների մակարդակով Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ նախագահը առանձնահատուկ կերպով առանձնացրել է հայկական կողմի մեծ պատրաստակամությունը` ինտեգրացիոն գործընթացներում ստանձնած պատասխանատվության համատեքստում: kremlin.ru- հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է. «Կարծում եմ, այսօր մենք կարող ենք հաստատել Հայաստանի անդամակցությանն անհրաժեշտ միջոցառումների ցանկը` այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»»:
Վլադիմիր Պուտինը նաև հավելել է. որ Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ է համատեղ աշխատանքին: