Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է ռեստորանում
24/12/2013 17:54

Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է ռեստորանում

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից փախուստի է դիմել «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ձեռնարկված օպերատիվ-փնտրողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում:

Նախաքննությունը շարունակվում է: 

Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է ռեստորանում