Զինված Ձմեռ պապը խանութ է թալանել ու հեծանիվով հեռացել
24/12/2013 16:01

Զինված Ձմեռ պապը խանութ է թալանել ու հեծանիվով հեռացել

Օքսֆորդում Ձմեռ պապի հագուստով տղամարդը խանութ է թալանել: Այս մասին հայտնում է The Metro-ն:

Ըստ տեղեկությունների՝ զինված տղամարդը մտել է Օքսֆորդի Կոուլի թաղամասում գտնվող խանութներից մեկը, դանակով սպառնացել է աշխատակիցներին ու պահանջել չհրկիզվող պահարանում պահվող գումարը: Գումարը ստանալուց հետո Ձմեռ պապը հեծանիվով փախուստի է դիմել: 

Ոստիկանության աշխատակից Մարկ Ստադլերի խոսքով՝ միջադեպը շոկի մեջ է թողել խանութի աշխատակիցներին: Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել հանցագործին:

Զինված Ձմեռ պապը խանութ է թալանել ու հեծանիվով հեռացել