Շուշան Պետրոսյանի մոտ առկա է փակ գանգուղեղային տրավմա
24/12/2013 11:17

Շուշան Պետրոսյանի մոտ առկա է փակ գանգուղեղային տրավմա

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մոտ առկա է փակ գանգուղեղային տրավմա, բայց նրա վիճակը կայուն է, երգչուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Այս ամսին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նա ասաց, որ Շուշան Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց գիտակցությունը տեղն է: Նա խոսում է և իրեն լավ է զգում: Հարցին, թե որքանով է տրավման վտանգավոր, բժիշկն ասաց, որ նման վնասվածքների դեպքում հիվանդը պարզապես պետք է մշտական հսկողության տակ լինի:

Հիշեցնենք, որ գիշերը երգչուհին վթարի է ենթարկվել: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:

Նախորդող հրապարակումներ՝ Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել
 

Շուշան Պետրոսյանի մոտ առկա է փակ գանգուղեղային տրավմա