ԱՄՆ դեսպանատունը` երգչուհի Սոնա Ավագյանին հոգեբուժարանում պահելու մասին
24/12/2013 17:39

ԱՄՆ դեսպանատունը` երգչուհի Սոնա Ավագյանին հոգեբուժարանում պահելու մասին

Օրեր առաջ «ԱՐ» հեռուստաընկերությունը ցուցադրել էր մի ռեպորտաժ, որտեղ ներկայացվել էր երգչուհի Սոնա Ավագյաի հետ տեղի ունեցած միջադեպը: Ըստ այդ ռեպորտաժի՝ երգչուհուն բռնի ուժով պահել են հոգեբուժարանում: Երգչուհին պատմում էր, որ երբ մահացել է իր ամերիկացի ամուսինը, ինքն ամեն ամիս ԱՄՆ դեսպանատուն է գնացել նրա ապահովագրությունը ստանալու համար, սակայն մի օր իրեն դեսպանատնից ոստիկանություն են ուղեկցել, այնուհետև հոգեբուժարան:

Դեպքի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, սական Aysor.am-ի հարցման ի պատասխան դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ դեսպանատունը ամերիկյան քաղաքացիների սպասարկման առանձին գործերի վերաբերյալմեկնաբանություններ չի տրամադրում: 

Նախորդող հրապարակումներ՝ Հոգեբուժարանում հայտնված երգչուհին ոստիկանությունում անցնում է 30 էպիզոդով

ԱՄՆ դեսպանատունը` երգչուհի Սոնա Ավագյանին հոգեբուժարանում պահելու մասին