Զորակոչիկները սպասում են դրսում. ՊՆ-ն կշտկի իրավիճակը
25/12/2013 13:51

Զորակոչիկները սպասում են դրսում. ՊՆ-ն կշտկի իրավիճակը

«Չեմ բացառում, որ տեղերում, ելնելով նաև եղանակային պայմաններից, որոշակի կազմակերպչական կամ տեխնիկական խնդիրներ են առաջանում, սեղմ ժամկետներում կփորձենք շտկել հնարավոր խնդիրները»,- այս մասին Aysor.am-ին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկություններով, Գյումրիի զինվորական կոմիսարիատում ավելի քան 50 զորակոչիկ և նրանց հարազատներն առավոտյան ժամը 9:30-ից սպասում են դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով:

«Ամեն դեպքում, ՊՆ-ն ամեն ինչ անում է նման զորակոչիկներին խնդիրներից զերծ պահելու համար»,- հավելեց նա: