.jpg)
ՏՄՊՊՀ-ն ամփոփեց տարին. 8 տնտեսվարող հայտնվել է «Սև ցուցակում»
Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ամփոփեց տարին:
Նա նշեց, որ ՏՄՊՊՀ-ն 2013թ-ին շարունակել է ակտիվ գործուենությունը, բացահայտել է գերիշող դիրքի չարաշահման դեպքեր` դեղերի ներմուծման, երկաթուղային տրանսպորտի, քաղաքային հեռախոսակապի և այլ ոլորտներում. չարաշահողները ենթարկվել են խիստ պատասխանատվության:
Ա. Շաբոյանի փոխանցմամբ` բացահայտվել են հակամրցակցային համաձյանության դեպքեր և 8 տնտեսվարողներ ենթարկվել են խիստ պատասխանտվության: Ընկերությունները պետական գնումների ոլորտում բավականին բարձր գներով ապրանքներ էին վաճառել սոցիալական ոլորտի մի շարք հիմնարկների: Այդ ընկերությունները տուգանվել են 45 մլն դրամի չափով:
8 ընկերությունների տվյալները ուղարակվել է գնումների աջակցության կենտրոն, որտեղ նրանք հայտնվել են «Սև ցուցակում» և որոշ ժամանակ հնարավորություն չեն ունենալու մասնակցել պետական գնումներին:
ՏՄՊՊՀ նախագահն անբարեխիղճ մցակցության դեպքերից նշեց խանութներում հրապարակված զեղչերի խնդիրը, արձանագրվել էին դեպքեր, երբ զեղերը չէին համապատասխանել իրականությանը: Տնտեսվարողներին տրվել է խիստ նկատողություն:
Արտակ Շաբոյանը հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն տուգանող կառույց չէ և եթե առաջին անգամ են խախտում կատարում` տնտեսվարողները զգուշացվում են, երկրորդ անգամ, արդեն տուգանվում են, մեղմ են մոտենում հատկապես փոքր ու միջին բիզնեսին: