Ավստրալացին գցել է երեխային ալիգատորներով գետը
25/12/2013 18:12

Ավստրալացին գցել է երեխային ալիգատորներով գետը

9 ամսեկան Դեքստերի` ալիգատորներով վխտացող գետում լողալու լուսանկարները ցնցել են ողջ Facebook-ը:



Fedpost.ru-ի փոխանցմամբ` փոքրիկին գետն է գցել նրա մոր սիրեկանը:

Երեխան չի էլ գիտակցել, թե ինչ վտանգի մեջ է գտնվել, երբ նրան գցել են Դարվին քաղաքից 150 միլ հեռավորության վրա գտնվող Իսթ-Ալիգատոր գետը, որը հայտնի է իր մարդասպան ալիգատորներով:



Facebook-ի ավստրալացի օգտատերերը վրվովված են համացանցում հայտնված լուսանկարներից և մեղադրում են անպատասխանատու մորը, ով թույլ է տվել սիրեկանին այդպես վարվել երեխայի հետ:

Նշվում է, որ գետի մոտ տեղադրված են լողալը խստիվ արգելող նշաններ: Վերջերս գետում հայտնաբերված ալիգատորի երկարությունը հասել է 5.5 մետրի:
 

Ավստրալացին գցել է երեխային ալիգատորներով գետը