Ադրբեջան. Զորամասի ֆինանսիստը յուրացումներ է կատարել
25/12/2013 18:04

Ադրբեջան. Զորամասի ֆինանսիստը յուրացումներ է կատարել

Բաքվի ռազմական դատարանում ավարտվել է N զորամասի ֆինանսական ծառայության պետի ու նրա օգնականի գործով դատական պրոցեսը: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ ֆինանսական ծառայության պետ, փոխգնդապետ Մուսա Պապախովը և նրա օգնական, կապիտան Ջեյհուն Մուսաևը մեղադրվում էին խոշոր գումարների յուրացման գործում:

Դատարանի որոշմամբ, վերջիններս դատապարտվել են 3 տարվա ազատազրկման, սակայն Ջ. Մուսաևը պայմանականով ազատ է արձակվել:
 

Ադրբեջան. Զորամասի ֆինանսիստը յուրացումներ է կատարել