.jpg)
Հունաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Դաթո Ռուստավսկին
Հունաստանի Սալոնիկ քաղաքի հյուրանոցներից մեկում ձերբակալվել է 37-ամյա վրացի «օրենքով գող» Դավիդ Մազանաշվիլին՝ Դաթո Ռուստավսկին:
«Օրենքով գողը» հետախուզման մեջ էր գտնվում՝ նրա նկատմամբ կայացված դատական որոշման կատարումից խուսափելու համար:
Ռուստավսկին իրավապահների տեսադաշտում առաջին անգամ հայտնվել է նախորդ տարվա հունվարին՝ Վուլիագմենի քաղաքում «օրենքով գողերի» սխոդկայի կասեցման ժամանակ:
Այդ ժամանակ մի շարք «օրենքով գողերի» հետ միասին ձերբակալվել էր հանցավոր խմբավորման առաջնորդ Լաշա Շուշանաշվիլին:
Դաթոյին այդ ժամանակ ազատ են արձակում, իսկ Լաշան՝ ձերբակալվում է: Հետագայում հայտնի է դարձել, որ Դաթոն՝Սամարի, Իլգարի, Բեսոյի և Պիրոյի հետ միասին «օրենքով գող» էր կարգվել սխոդկայի ընթացքում:
Շուշանաշվիլիի դատավարության ընթացքում նրա հետ միասին գործով անցնող Դաթոն դատարան չէր ներկայացրել և դատարանը նրան հեռակա դատապարտել էր 8 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Լաշա Շուշանաշվիլին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Լաշա Ռուսթավսկի, համարվում է վրացական հանցաշխարհի պարագլուխներից մեկը:
Ծնունդով Ռուսթավիից Լաշան Վրաստանում մի քանի անգամ դատվելուց և գող կարգվելուց հետո 1993 թ.-ին տեղափոխվում է Մոսկվա:
Լաշան մեծ ազդեցություն ունի Վրաստանի, Մոսկվայի, Ուկրաինայի, Բելգիայի, Շվեյցարիայի և Հունաստանի քրեական աշխարհի ներկայացուցիչների շրջանում: Նրա հարազատ եղբայրը` Կախա Ռուսթավսկին, համարվում է Եվրոպայում «վրացական մաֆիայի» պարագլուխը: Նա սերտ կապերի մեջ է եղել Դեդ Հասանի հետ:
Շուշանաշվիլի եղբայրներին ենթարկվող հանցավոր խմբերը գողություններ և հանցագործություններ են իրակացրել Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի տարածքում: