Վիրաբույժը դոնորի լյարդի վրա դրոշմել է իր անվան սկզբնատառերը. Լուսանկար
25/12/2013 17:36

Վիրաբույժը դոնորի լյարդի վրա դրոշմել է իր անվան սկզբնատառերը. Լուսանկար

Եղիսաբեթ թագուհու անվան հիվանդանոցի փորձառու վիրաբույժ Սայմոն Բրեմհոլը ազատվել է աշխատանքից՝ դոնորական լյարդի վրա իր անունը դրոշմելու համար:



Ըստ Fedpost.ru-ի՝ վիրահատություններից մեկի ժամանակ Սայմոնի օգնականը տարօրիակ գրառում է նկատել հիվանդի լյարդի վրա և ավելի մանրակրկիտ դիտելով լյարդը տեսել է երկու տառ՝ «SB»:

Բժիշկները հայտարարել են, որ լյարդի վրա այդպիսի այրվածքները լուրջ վտանգ չեն ներկայացնում հիվանդի առողջության համար:

Հիվանդանոցի ղեկավարությունը նշել է, որ Բրեմհոլը փորձառու և հարյուրավոր վիրահատություններ իրականացրած վիրաբույժ է ու հնարավոր է, որ իր «ստորագրությունը» թողել է նաև այլ հիվանդների օրգանների վրա:

Նշվում է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում:
 

 

Վիրաբույժը դոնորի լյարդի վրա դրոշմել է իր անվան սկզբնատառերը. Լուսանկար