.jpg)
Գ. Սահակյան. Մեր հասարակությունը երջանիկ չէ
Մեր հասարակությունը երջանիկ չէ, և կապ չունի վիճակը սոցիալապես բարելավված է, թե` ոչ: Լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով ավարտվող տարին, նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ են արել իշխող կուսակցությունը ՀՀ քաղաքացիների համար, պատգամավորն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր ապրում են երջանիկ հասարակությունում: Սա այն գաղափարն է, թելադրանքներն են, որոնց փորձում ենք լուծումներ տալ»,- ասաց նա և ավելացրեց, որ անցնող տարին ակտիվ տարի էր, որի ընթացքում իշխանությունները կարողացան քաղաքական դաշտն ավելի հասկանալի դարձնել հասարակության համար:
Հասարակության և քաղաքական ուժերի կողմից բարձրացված շատ հարցեր, Գ. Սահակյանի գնահատմամբ, իրենց լուծումն են ստացել, սակայն արվածը, ըստ նրա, դեռ բավարար չէ:
«ՀՀԿ-ում կատարվել են թե՛ ներկուսակցական, թե՛ հասարակական աշխատանքներ: Հասարակության հետ աշխատանքի առումով մենք օգտագործել ենք բոլոր հնարավորությունները, և մեր աշխատանքի գնահատականը կտա ժողովուրդը»,- ասաց նա` հավելելով, որ թեև երկրում ծանր իրավիճակ է, բայց ՀՀԿ-ն արել է հնարավոր ամեն ինչ:
Նախորդող հրապարակում` Եթե ըննդիմադիրները մանդատները վայր դնեն, ԱԺ-ն կդառնա ՀՀԿ. Գալուստ Սահակյան