Հակառակորդի կրակոցներից վիրավորված զինվորները Արցախի հոսպիտալում են
25/12/2013 14:05

Հակառակորդի կրակոցներից վիրավորված զինվորները Արցախի հոսպիտալում են

«Զինծառայողները թեթև վիրավորում էին ստացել և բուժումն իրականացվում է Արցախում տեղակայված զինվորական հոսպիտալում»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:

Նրա խոսքերով` զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում և որոշ ժամանակ հետո, վերջիններս կվերադառնա իրենց ծառայության վայր:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում դեկտեմբերի 22-ին ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հակառակորդ կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ` 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը: 

Նախորդող հրապարակում՝ Հակառակորդի կրակոցներից զինծառայողներ են վիրավորվել
 

Հակառակորդի կրակոցներից վիրավորված զինվորները Արցախի հոսպիտալում են