Հենրիխ Մխիթարյանը The Guardian-ի լավագույն ֆուտբոլիստների ցանկում է
25/12/2013 10:27

Հենրիխ Մխիթարյանը The Guardian-ի լավագույն ֆուտբոլիստների ցանկում է

Հենրիկ Մխիթարյանն ընդգրկվել է բրիտանական The Guardian հանդեսի` աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:

Մխիթարյանն այս ցուցակում 90-րդն է:

Առաջին տեղում է «Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսին է: Երկրորդ հորիզոնականում Քրիշտիանու Ռոնալդուն է («Ռեալ»), երրորդում` Խավին («Բարսելոն»), ապա` Անդրես Ինյեստան («Բարսելոն»), Զլատան Իբրահիմովիչը («Պարի Սեն-Ժերմեն»), Ռադամել Ֆալկաոն («Ատլետիկո»), Ռոբին վան Պերսին («Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրեա Պիրլոն («Յուվենթուս»), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի») և Էդիսոն Կավանին («Նապոլի»):
 

Հենրիխ Մխիթարյանը The Guardian-ի լավագույն ֆուտբոլիստների ցանկում է