.jpg)
Իտալուհին դատարանի առաջ է կանգնելու՝ Կոսովոյում կատվին փրկելու համար
Իտալացի պահեստազորային Բարբարա Բալանցիոնին ռազմական տրիբունալի առաջ է կանգնելու՝ Կոսովոյում կատվին փրկելու համար:
Metro.co.uk-ի փոխանցմամբ` լեյտենանտ Բալանցիոնին մեղադրվում է կարգապահության նորմերի կոպիտ խախտման համար: Հռոմում նրա դատավարությունը տեղի կունենա փետրվարի 7-ին:
Բալանցիոնին խախտել է օրենքը, որն արգելում է ռազմակայան տեղափոխել վայրի կամ անտուն կենդանիներին:
Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մեկ տարի ազատազրկում:
Նշվում է, որ 2012 թ.-ին իտալուհին Կոսովոյի Villagio Italia ռազմակայանի զորամասերից մեկի կտուրում օգնել է կատվին ծննդաբերել:
Բալանցիոնին ասել է, որ ցանկացել է օգնել կենդանուն, քանի որ զորամասի անասնաբույժը տեղում չէր գտնվում:
Ի պաշտպանություն Բալանցիոնիի՝ հանդես է եկել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Ente Nazionale Protezione Animali (ENPA) կազմակերպությունը: