Ջեյմս Ուորլիք. Հայաստանը և Ադրբեջանը պետք է հարգեն զինադադարը
25/12/2013 13:07

Ջեյմս Ուորլիք. Հայաստանը և Ադրբեջանը պետք է հարգեն զինադադարը

Հայաստանը և Ադրբեջանը պետք է հարգեն նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և զինադադարը: Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հավելել է. «Բռնությունն ընդունելի չէ»: Ուորլիքը գրառումը նշել է #peace (Խաղաղություն) հաշտեգով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ի սահմաններում Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում հակառակորդի արձակաց կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել:

 

 

Ջեյմս Ուորլիք. Հայաստանը և Ադրբեջանը պետք է հարգեն զինադադարը