.jpg)
Մասնագետ. Մի օգտագործեք հակաբիոտիկներ, դրանք չեն օգնում
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս եղանակին մեծ է սուր շնչառական հիվանդություններով վարակվելու հավանականությունը և հորդորեց ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:
«Հակաբիոտիկներ մի օգտագործեք: Դրանք շնչառական վարակների դեպքում բացարձակապես չեն օգնում, ընդհակառակը, դրանք ևս նպաստում են իմունիտետի թուլացմանը, և թույլ են տալիս վիրուսին անել իր գործը մինչև վերջ: Հաճախակի օդափոխեք տարածքը, որովհետև մարդկանց մեծ կուտակումները կարող են պատճառ դառնալ օդակաթիլային վիրուսների տարածմանը», - ասաց նա՝ հավելելով, որ չհիվանդանալու մյուս նախապայմանը եղանակին համապատասխան հագնվելն է: Բացի այդ, մասնագետը խորհուրդ տվեց շատ հեղուկ օգտագործել: