.jpg)
25/12/2013 20:41
Նաիրիտցիները մինչև շաբաթվա վերջ աշխատավարձ կստանան
Նաիրիտ գործարանի աշխատողները մինչև շաբաթվա վերջ կստատան մեկ ամսվա աշխատավարձ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Եթե աշխատավարձ չտան, գործարանի աշխատողները պատրաստվում են ցույց անել:
Նշենք, որ գործարանի աշխատողները նախորդ անգամ աշխատավարձ էին ստացել ամսվա սկզբին, սակայն գործարանը մոտ 10 ամսվա աշխատավարձ դեռ պարտք է: