Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահին
25/12/2013 19:00

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:
 

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահին