Հայտնի չէ, թե երբ հիվանդանոցից դուրս կգրվի Շուշան Պետրոսյանը
25/12/2013 12:18

Հայտնի չէ, թե երբ հիվանդանոցից դուրս կգրվի Շուշան Պետրոսյանը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, սակյան նրա վիճակը նորմալ է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շ. պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը: 

«Վերակենդանացման բաժանմունքում լինելը պետք չէ ծայրահեղ ընդունել: Նա առանձնացված վայրում է, որովհետև եթե սովորական հիվանդասենյակում լիներ, երևի քաղաքի կեսը նրան տեսության կգար, այդ պատճառով էլ չի տեղափոխվել հիվանդասենյակ»,- ասաց նա:

«Նաիրի» ԲԿ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայտնի չէ, թե երբ Շ. Պետրոսյանը դուրս կգրվի հիվանդանոցից:

«Երբ որ նա ցանկանա, այդ ժամանակ էլ կարող է դուրս գրվել: Նրա վիճակը այժմ բավարար է, գիտակցությունը տեղն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին երգչուհին վթարի է ենթարկվել: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:

Ավելի վաղ Ա. Գնունին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Շուշան Պետրոսյանի մոտ առկա է փակ գանգուղեղային տրավմա, բայց նրա վիճակը կայուն է, երգչուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Հարցին, թե որքանով է տրավման վտանգավոր, բժիշկն ասել է, որ նման վնասվածքների դեպքում հիվանդը պարզապես պետք է մշտական հսկողության տակ լինի:

Նախորդող հրապարակում՝ Շուշան Պետրոսյանի մոտ առկա է փակ գանգուղեղային տրավմա

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել

 

Հայտնի չէ, թե երբ հիվանդանոցից դուրս կգրվի Շուշան Պետրոսյանը