.jpg)
Վթարի մեղավոր է այն մեքենայի վարորդը, որում Շ. Պետրոսյանն էր. Shamshyan.com
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը օրենքով սահմանված կարգով առգրավել է Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչի գործողությունները կապված են դեկտեմբերի 24-ին, նշված հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 4 հոգի, որոնց մեջ էր Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, արձանգրված կադրերով հստակ երևում է, որ վթարի մեղավորը եղելէ տաքսի ավտոմեքենայի վարորդը, որի մեջ էլ եղել է Շ. Պետրոսյանը: Վարորդը ճանապարհը փորձել է անցնել կարմիր լույսի տակով:
Նյութի մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակումներ` Հայտնի չէ, թե երբ հիվանդանոցից դուրս կգրվի Շուշան Պետրոսյանը