Վարդան Մինասյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլային մարզիչ է ճանաչվել
25/12/2013 11:08

Վարդան Մինասյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլային մարզիչ է ճանաչվել

Անցնող տարվա Հայաստանի լավագույն ֆուտբոլային մարզիչ է ճանաչվել մեր երկրի ազգային ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Մինասյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած հարցման արդյունքում ստացել է 237 միավոր:

Այսպիսով նա առաջ է անցել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին (115 միավոր) ու Գյումրիի «Շիրակը» գլխավորող Վարդան Բիչախչյանին (77): 

Վարդան Մինասյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլային մարզիչ է ճանաչվել