Երևանի Աբովյան փողոցում մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է առուն
26/12/2013 20:13

Երևանի Աբովյան փողոցում մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է առուն

Այսօր ժամը 18.55-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ‹‹ԳԱԶ-3110›› մակնիշի 68UT977 պպետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ս.): 

Երևանի Աբովյան փողոցում մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է առուն