Վայք-Սարավան ճանապարհին բեռնատարներ են բախվել
26/12/2013 17:44

Վայք-Սարավան ճանապարհին բեռնատարներ են բախվել

Այսօր՝ ժամը 15.28-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին երկու բեռնատար ավտոմեքենաներ շրջվել են ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտակայքում «Դոնսինգ» մակնիշի (վարորդ՝ Ի. Վ. Ի., ծնվ.1972թ.) և «Սկանիա» մակնիշի բեռնատարները  բախվել են, ինչից «Սկանիա» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է: 

Վայք-Սարավան ճանապարհին բեռնատարներ են բախվել