Օդաչուն խառնել է արևմուտքն ու արևելքը և վայրեջք կատարել սխալ վայրում
26/12/2013 17:36

Օդաչուն խառնել է արևմուտքն ու արևելքը և վայրեջք կատարել սխալ վայրում

Կանզասի Ջաբարա օդանավակայանում զվարճալի միջադեպ է գրանցվել: Բեռնատար Boeing 747 ինքնաթիռի օդաչուն վայրէջք է կատարել սխալ օդանավակայանում՝ շփոթելով արևելքն ու արևմուտքը, հաղորդում է Sky News-ը:

Վայրեջքը համարվել է վթարային, քանի որ այդ օդանավակայանի թռիչքուղին ավելի կարճ է եղել, քան անհրաժեշտ է նման ինքնաթիռների համար:

Որոշ ժամանակ անց իրավիճակը հարթվել է և ինքնաթիռը հետ է ուղարկվել, իսկ օդաչուն պարզաբանել է, որ ուղղության մասին գրության ձեռագիրն անհասկանալի է եղել:

Օդաչուն խառնել է արևմուտքն ու արևելքը և վայրեջք կատարել սխալ վայրում