Հայաստանից Սամարա մեկնող 42 ուղևոր մնացել են Վրաստանի անցակետում
26/12/2013 19:50

Հայաստանից Սամարա մեկնող 42 ուղևոր մնացել են Վրաստանի անցակետում

Այսօր ժամը 18.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Սենիկ-Տրանս» ՍՊԸ-ին պատկանող Երևան-Սամարա ուղևորատար ավտոբուսը՝ Բագրատաշենի սահմանակետն անցնելիս, Վրաստանի անցակետում ավտոբուսի փաստաթղթերի հետ կապված առաջացած խնդիրների պատճառով հետ է վերադարձվել Հայաստան, իսկ 42 ուղևոր՝ մնացել են Վրաստանի սահմանակետում: Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: 

Կապ է հատատվել «Սենիկ-Տրանս» ՍՊԸ-ի տնօրենի հետ, ով հավաստիացրեց որ ուղևորները կապահովվեն սնունդով, ջրով և չորս ժամից մեկ այլ ուղևորատար ավտոբուսով կշարունակեն երթևեկությունը: 

Հայաստանից Սամարա մեկնող 42 ուղևոր մնացել են Վրաստանի անցակետում