Հաշվիչ հանձնաժողովն անվավեր ճանաչեց գազային համաձայնագրերի քվեարկությունը
26/12/2013 15:55

Հաշվիչ հանձնաժողովն անվավեր ճանաչեց գազային համաձայնագրերի քվեարկությունը

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրի քվեարկությունը: Նիստի օրակարգում երկու հարց էր՝ Նիստի Ազգային ժողովի դեկտեմբերի 23-ի նիստում ոչ էլեկտրոյանին համակարգով տեղի ունեցած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը և կազմակերպչական հարցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստ էր տեղի, որի ընթացքում ԱԺ-ն 72 ձայնով կողմ էր քվեարկել դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գազային համաձայնագրերին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի դահլիճում հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով քվեարկության հնարավորությունից, ինչից հետո ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները քվեարկել էին ձեռքերով:

Քվեարկությունից հետո Ազգային ժողովի չորս խմբակցություններ` Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» և Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեցին, որ քվեարկությունը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ:

Նախորդող հրապարակումներ՝ ՀՀԿ-ականները ձեռքով քվեարկեցին. Ոչ իշխանականները լքեցին դահլիճը. Նկարներ

ԱԺ 4 խմբակցություններ. Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ

 



 

Հաշվիչ հանձնաժողովն անվավեր ճանաչեց գազային համաձայնագրերի քվեարկությունը