.jpg)
Չորություն, ցելյուլիտ. Լուծում մաշկի ամենատարածված խնդիրներին
Չոր մաշկ
Այս խնդրի լուծման համար, ըստ մաշկաբանների` հարկավոր է 3 րոպե: Լոգանք ընդունելուց անմիջապես հետո, երբ մաշկը դեռ խոնավ է, քսեք ձեր նախընտրած սնուցող քսուքը: Այն կօգնի պահպանել մաշկի խոնավությունը:
Մաշկի անհարթ գույն
Շաբաթը երկու անգամ պատրաստեք վարսակով, մեղրով ու կիտրոնի հյութով դիմակ: Վարսակը կօգնի ազատվել մաշկի մահացած բջիջներից, կիտրոն հյութը կվերականգնի մաշկի գույնը, իսկ մեղրը կսնուցի:
Դիմակի պատրաստման համար հարկավոր է մեկ ճաշի գդալ մանրացրած վարսակ, նույն չափով տաք մեղր և նույնքան կիտրոնի հյութ: Լավ խառնել ու քսել դեմքին: 10-15 րոպե հետո մերսել դեմքը ու լվանալ տաք ջրով:
Ցելյուլիտ
Նման խնդիր ունեցող հատվածներին քսեք կոֆեին պարունակող լոսյոն: Կոֆեինը նվազեցնում է ճարպի շուրջ եղած անհարթությունները, մաշկը թվում է ավելի հարթ: