.jpg)
Կոենտրաու. «Ռիբերին 22 գոլ է խփել, Ռոնալդուն` 2 անգամ ավելի»
Պորտուգալացի ֆուտբոլիստ Ֆաբիու Կոենտրաուն վստահ է, որ «Ոսկե գնդակ» մրցանակին պետք է տիրանա Քրիշտիանու Ռոնալդուն:
«Լիոնել Մեսսին հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն տարվա ընթացքում նա չափազանց հաճախ էր վնասվածքներ ստանում և խաղից դուրս վիճակում էր:
Մրցանակը չի կարելի հանձնել նաև Ֆրանկ Ռիբերիին, ով ընդամենը 22 գոլ է խփել: Քրիշտիանու Ռոնալդուն միշտ գերազանց մարզավիճակում է եղել և երկու անգամ ավելի շատ գոլ է խփել»,- կարծում է Կոենտրաուն: