Տաքսու մեջ մոռացած իրերը վերադարձնելու համար վարորդը պահանջել է 20 հզր դրամ
26/12/2013 18:14

Տաքսու մեջ մոռացած իրերը վերադարձնելու համար վարորդը պահանջել է 20 հզր դրամ

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 4 հասցեի մոտից, շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Խ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Պարզվել է, որ մի քաղաքացու` դեկտեմբերի 23-ին պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ մոռացած պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, էլեկտրոնային կրիչ, հիմնարկության կնիք և այլ իրեր, վերադարձնելու համար պահանջել է 15.000-20.000 դրամ` չվճարելու դեպքում սպառնալով այրել պայուսակը ողջ պարունակությամբ: Կատարվում է հետաքննություն: 

Տաքսու մեջ մոռացած իրերը վերադարձնելու համար վարորդը պահանջել է 20 հզր դրամ