Հրդեհ է բռնկվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում
26/12/2013 12:12

Հրդեհ է բռնկվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում

Այս առավոտ ժամը 06.05-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 171 շենքում` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասնաճյուղի վարչական շենքում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին:

Նախնական տվյալներով այրվել է շինության 1-ին և 2-րդ հարկերը մասնակի (մոտ 200 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ): Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 

Հրդեհ է բռնկվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում