.jpg)
Իրկուտսկում ԱՆ-12 ինքնաթիռ է ընկել. Կա 9 զոհ (Տեսանյութ)
Այսօր տեղական ժամանակով ժամը 16:00-ին Իրկուտսկում վթարի է ենթարկվել Նովոսիբիրսկից Իրկուտսկ մեկնող տրանսպորտային ԱՆ-12 ինքնաթիռը:
Ինքնաթիռն ընկել է ռազմական պահեստների վրա: Անձնակազմից բացի ինքնաթիռում է եղել նաև 3 ուղևոր: Ընդհանուր առմամբ զոհվել է 9 մարդ:
Որպես վթարի հիմնական պատճառ` նշում են անձնակազմի սխալը: Չի բացառվում նաև անսարքության վարկածը:
Վթարից հետո ՌԴ ԱԻՆ-ում ստեղծվել է թեժ գիծ: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: