.jpg)
Տղամարդը 6 վայրկյանում հեռուստացույց է գողացել (Տեսանյութ)
Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում տղամարդը գողություն է կատարել ընդամենը 6 վայրկյանում:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` խանութի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անհայտ տղամարդը մտնում էլեկտրոնիկայի խանութ և առանց երկար մտածելու հեռուստացույց գողանում:
Նշվում է, որ տեսանյութի մեկնաբանություններում համացանցի օգտատերերը գրել են, որ գողություն իրականացնելը շատ հեշտ էր, քանի որ հեռուստացույցը դրված է եղել հենց դռան մոտ: