Քաղաքապետի պաշտպանության ժամանակ տեղի ունեցածն ուսումնասիրվում է
26/12/2013 18:51

Քաղաքապետի պաշտպանության ժամանակ տեղի ունեցածն ուսումնասիրվում է

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ուսումնասիրություն է սկսել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում սաաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը.

«Տեղում նկարահանված տեսանյութը մենք ուսումնասիրում ենք»,- ասաց Ա. Մալխասյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՊՏՀ-ում տեղի էր ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որին լրագրողներն այդպես էլ չկարողացան ներկա գտնվել: Բուհի ուսանող ներկայացող կամ առհասարակ չներկայացող երիտասարդները փակել էին բուհի մուտքը:

Լրագրողները նկարահանել են տեղի ունեցողն ու փոխանցել ոստիկանություն:

Նախորդող հրապարակումներ՝ Քաղաքապետն է պաշտպանում. Պարզաբանման փոխարեն անջատում են հեռախոսը

Տնտեսագիտական համալսարան ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գնում

 

 

Քաղաքապետի պաշտպանության ժամանակ տեղի ունեցածն ուսումնասիրվում է