Մշակվել է ջերմոցային տնտեսության զարգացման հայեցակարգ
26/12/2013 19:17

Մշակվել է ջերմոցային տնտեսության զարգացման հայեցակարգ

Այսօր կառավարության նիստի օրակարգում ներառված էր գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգը, որը ներկայացնելու է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացումը սկսկվեց 1970-ակկաների վերջին, 1980-ականներին հասավ իր բարձրակետին ու նվազեց 1990-ականների ճգնաժամից ընթացքում: 2000-ականներին կրկին աշխուժություն նկատվեց ջերմոցային տնտեսության ոլորտում:

Այսօր գյունախարարությունը ներակայացնում է  զարգացման հայեցակարգ, որը առավել քան անհարժեշտ է ոլորտին:

Նշենք, որ ջերմոցներ հիմնականում մշակում են Արարատյան դաշտավայրում, սակայն Կոտայքի մարզում, նաև ցածրադիր լեռնային գոտիներում ևս տնտեսվարողները զբաղվում են ջերմոցային գյուղատնետսությամբ:

Հայեցակարգում նշվում է, որ ձմռան ամիսներին հանրապետություն ներկրված բանջարեղենի ինքնարժեքն ավելի ցածր է հայրենական արտադրության բանջարեղենի ինքնարժեքից, ինչի արդյունքում տեղական արտադրության բանջարեղենը ներքին շուկայում մրցունակ չէ ներկրվածի համեմատ:

Նշվում է նաև, որ հանրապետության տարածքում ջերմատնային տնտեսությունների զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը խթան կհանդիսանա հողերի արդյունավետ և նպատակային օգտագործման, ջերմատնային տնտեսությունների ավելացման և գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացման համար:

Գյուղնախարարության տվյալների համաձայն՝ ՀՀ տարածքում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների (հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ ջերմատներ ու ջերմոցներ) մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար. անհրաժեշտություն կա ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ ըստ մարզերի, իրականացնել ջերմատների հաշվառում և վիճակագրության վարում:

Ջերմոցների արդիականացման համար կան խոչընդոտներ.ջերմատնային կոնստրուկցիաների և ջերմատներում օգտագործվող սարքավորումների համար, ՀՀ ներկրելիս կիրառվում է մաքսատուրք և հաշվարկվում է ավելացված արժեքի հարկ, որը խոչընդոտ է հանդիսանում հանրապետությունում նոր տեխնոլոգիաներով կառուցվող ջերմատների և դրանց համար սարքավորումների ներմուծման գործում:

Նոր ջերմատան հիմնումը և շահագործումը բավականին մեծ ներդրումներ է պահանջում, որի հնարավորությունները գյուղացիական տնտեսությունների գերակշռող մասը չունեն (1 մ2 ջերմատուն կառուցելու արժեքը՝ կախված օգտագործվող նյութերից և տեխնոլոգիայից, տատանվում է 33-80 հազար դրամի սահմաններում):

Նշվում է նաև գազի սակագնի թանկացումը` որպես խոչընդոտ, որը բերում է բերքի ինքնարժեքի բարձրացման, շուկայում մեծացնելով անհավասար մրցակցության հետ կապված ռիսկերը:

Հայեցակարգով առաջարկվում է ջերմատնային տնտեսությունների հիմնման համար նպատակային միջին ժամկետ և երկարաժամկետ մատչելի վարկավորման մեխանիզմներ, տեղական արտադրության բանջարեղենի սպառման ծավալների խթանումը և տեղական արտադրության բանջարեղենի մրցունակության բարձրացումը:

Գյուղնախարարությունն ակնկալում է առաջիկա 3-5 տարիների ընթացքում ջերմատնային տնտեսությունների տարածքի ավելացում` մինչև 3 անգամ, ձմեռային ամիսներին՝ հանրապետություն ներկրվող բանջարեղենի փոխարինում՝ տեղական արտադրությամբ:

Մշակվել է ջերմոցային տնտեսության զարգացման հայեցակարգ