.jpg)
Սերժ Սարգսյանը դեսպաններ է նշանակել Մեքսիկայում և Մոնղոլիայում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստարոգրել է Մեքսիկայում և Մոնղոլիայում արտակարգ և լիազոր դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Թաթուլ Մարգարյանին ազատել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Գրիգոր Հովհաննիսյանը նշանակել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրի համաձայն` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին, համատեղության կարգով, նշանակել Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին):