.jpg)
Շուշան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ «Նաիրի» բ/կ-ից:
Հիշեցնենք, որ երգչուհին վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 24-ին՝ Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում: Նրա մոտ ախտորոշվել էր գանգուղեղային տրավմա:
Վթարից հետո երգչուհուն տեղափոխել էին «Նաիրի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունք:
Նախորդող հրապարակումներ՝ Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել
Շուշան Պետրոսյանի մոտ առկա է փակ գանգուղեղային տրավմա