Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ
26/12/2013 19:02

Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Ծղուկ գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1966 թ. ծնված Սպարտակ Ս.-ին և 1981 թ. ծնված Էդիկ Ս.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, նշված գյուղի անասնագոմերի մոտ, վիճաբանության ժամանակ, Սպարտակ Ս.-ն խոհանոցային դանակով հարվածել է Էդիկ Ս.-ի ձախ աճուկային շրջանին, իսկ 1969 թ. ծնված Գևորգ Պ.-ն ցակատով հարվածներ է հասցրել Սպարտակ Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գևորգ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն: 

Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ