.jpg)
Ադրբեջանցի քաղաքագետ. Ուորլիքը օժանդակում է պաշտոնական Երևանին
«Սա առաջին դեպքը չէ, երբ արևմտյան դիվանագետները և հատկապես նրանք, ովքեր ներկայացնում են ամերիկյան վերնախավը, Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են որպես բանակցային պրոցեսի կողմ»,- «1նյուզ.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ, անդրադառնալով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին, ասել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովը:
Կայքը հիշեցնում է, որ ամերիկացի համանախագահն իր հարցազրույցում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես առանձին սուբյեկտ:
Քաղաքագետը նշել է, որ ամերիկացի համանախագահի հայտարարությունները պատահական չեն և նպատակը Ղարաբաղին կրկին բանակցությունների սեղան վերադարձնելն է:
Վերջինիս խոսքով՝ ամերիկացի համանախագահի հայտարարությունները օժանդակում է պաշտոնական Երևանին` Ղարաբաղին բանակցությունների կողմ վերադարձնելու հարցում:
Ըստ Աբբասովի՝ ամերիկյան կողմը շարունակում է ջանքերը` ԼՂ հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն առանձնացնելու համար:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ցանկանում է պարտադրել Ադրբեջանին` համակերպվելու իր համար ոչ շահավետ պայմանների հետ: