Վահագն Խաչատրյան. Ռուսաստանը, ուղղակի, պատժում է Հայաստանին
26/12/2013 13:40

Վահագն Խաչատրյան. Ռուսաստանը, ուղղակի, պատժում է Հայաստանին

ԱԺ-ում տեղի ունեցավ հերթական կեղծիքը: Այն փաստաթղթերը, որոնք դրվել էին քվեարկության, հակասահմանադրական են: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Շարունակելով խոսքը` Վ. Խաչատրյանն ասաց, որ քվեարկություն, իրականում, տեղի չի ունեցել. «Իշխանությունն այլևս ոչ մի բանի առջև չի կանգնում, ինքը կեղտի մեջ թաղված է մինչև մազի ծայր և նոր անօրինականություններ է անում»:

Գազային պայմանագիրը, ՀԱԿ անդամի խոսքով, վերաբերում է ոչ միայն գազին, այլև` ընդհանրապես էներգետիկային. «Գազի գնի բարձրացման պարագայում էներգիայի 30 տոկոսով բարձրացում է տեղի ունեցել»,- ասաց նա և ավելացրեց, որ պետք է պատրաստվել էլեկտրաէներգիայի սակագների հերթական բարձրացմանը:

Այս պայմանագիրը, շարունակեց խոսքը Վ. Խաչատրյանը, Մաքսային միության հետ հետ կապ չունի. «Ռուսաստանը, ուղղակի, պատժում է Հայաստանին»:

Մախորդող հրապարակում` «Ազնիվ կլիներ, որ Կառավարությունը 20 տոկոս բաժնեմասը նվիրեր Ռուսաստանին»

Վահագն Խաչատրյան. Ռուսաստանը, ուղղակի, պատժում է Հայաստանին