.jpg)
26/12/2013 17:29
Վալդեսն ապաքինվել է վնասվածքից
Կատալոնյան «Բարսելոնն» սպասում է իր հիմնական դարպասապահին: Ինչպես տեղեկացրել է Վիկտոր Վալդեսը, նա կարողացել է լիարժեք ապաքինվել ոտքի վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Ամանորից հետո կայանալիք առաջին իսկ խաղում: Այն կկայանա հունվարի 5-ին: «Բարսելոնի» մրցակիցը կլինի «Էլչեն»:
Ավելացնենք, որ Վալդեսը վնասվածք է ստացել նոյեմբերի 19-ին: